Մահացած են գտել ամերիկյան հեռուստասերիալների աստղին

14:14   27 հունվարի, 2022

Մահացել է ամերիկացի դերասան Մորգան Սթիվենսը։ TMZ-ի հաղորդմամբ՝ 70-ամյա Սթիվենսի հարեւանը տագնապ է բարձրացրել եւ ոստիկանություն զանգել, քանի որ մի քանի օր չի տեսել Մորգանին։

Դերասանի մարմինը հայտնաբերել են խոհանոցում։ Ենթադրվում է, որ դերասանը մահացել է բնական պատճառներից։

Մորգան Սթիվենսը հայտնի է «Ճանաչում», «Մելռոուզ Փլեյս» սերիալներում կատարած դերերով։ Նրա վերջին աշխատանքը «Քաջ Ուոքեր․ արդարադատություն տեխասյան ձեւով» սերիալում կատարած դերն է։



© NEWS.am STYLE