«Հայաստանի ճարտարապետությունը․ խորհրդային ժառանություն» ֆոտոցուցահանդեսի հեղինակին Եգիպտոսում դաժան ծեծի են ենթարկել

15:01   27 հունվարի, 2022

Եգիպտոսի ոստիկանության կողմից Կահիրեում ձերբակալվել է ռուս լուսանկարիչ Արսենի Կոտովը, որը բլոգ է վարում հետխորհրդային երկրներում ճարտարապետության մասին։

View this post on Instagram

A post shared by Arseniy Kotov (@northern.friend)

Նախօրեին «Հայաստանի ճարտարապետությունը․ խորհրդային ժառանություն» ֆոտոցուցահանդեսի հեղինակն իր միկրոբլոգում պատմել է տեղի բնակչների հարձակման եւ կողոպուտի փորձի մասին Կահիրեի ծայրամասում զբոսանքի ընթացքում։ Նա պատմել է, որ իրեն հաջողվել է ազատվել նրանիցից եւ խնդրել ոստիկանների օգնությունը, սակայն ավելի ուշ ձերբակալվել է հանգամաքները պարզելու նպատակով։

«Հիմա՝ անքուն գիշերվանից հետո, ուղեղի ցնցմամբ, ինձանով ցանկանում է զբաղվել public security-ն փտած շրջանի լուսանկարի պատճառով»,- հայտնել է Կոտովը։

Լուսանկարչի խոսքով՝ ինքը հինգ անգամ զանգահարել է ռուսական դեսպանություն, սակայն իրեն ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։ Նա նաեւ դիմել է հետեւորդներին՝ խնդրելով զանգահարել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն եւ պատմել իրավիճակի մասին։

afisha+kotov.png (699 KB)

Ավելի վաղ Մոսկվայում հայտարարվել էր Արսենի Կոտովի «Հայաստանի ճարտարապետությունը․ խորհրդային ժառանգություն» ցուցահանդեսի բացման մասին։ Լուսանկարիչը Հայաստանում եղել է երեք անգամ եւ խորհրդային շրջանի հայկական ճարտարապետական մոդերնիզմի բազմաթիվ լուսանկարներ է արել։ Այդ լուսանկարների մի մասը հնարավոր է տեսել Մոսկվայի հայկական թանգարանում սպասվող ցուցադրության ընթացքում։

 



© NEWS.am STYLE