«Լավ օր է մաղթում բոլորիդ տղաս». Լիլիթ Մուրադյանը՝ որդու հետ

17:48   27 հունվարի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Lilit muradyan.jpg (228 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը պատկերված է իր ու հաղորդավար Վահե Խանամիրյանի որդու հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ «Լավ օր է մաղթում բոլորիդ տղաս»,- հրապարակումը մակագրել է Լիլիթը, որն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։

271698304_992066124717323_9113710291473682806_n(1).jpg (341 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր դստեր հետ։ Մայր ու դուստր ձմեռային կերպարում էին։ Լիլիթը սեւ փքաբաճկոն էր կրում, կիսաերկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, նուրբ շպարով էր։ Նրա լուքն ամբողջական էին դարձնում արեւային ակնոցն ու պայուսակը։ «Ձմեռը սիրում եմ միայն նկարներում։ Իմ սիրելիներ, ձեզ լավ հանգստյան օրեր», - գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE