«Ռումբ». Սրբուկի նոր ֆոտոշարք ու հետեւորդների արձագանքը

20:48   27 հունվարի, 2022

Երգչուհի Սրբուկը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար հրապարակել է իր միկրոբլոգում։

272456979_252983280313604_7968725094747891719_n.jpg (225 KB)

Երգչուհին ֆոտոշարքի համար ազդեցիկ կերպար է ընտրել՝ կաշվե տաբատ, վառ բաճկոն։ Սրբուկը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Սրբուկը հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդներին հիացրել է երգչուհու կերպարը, նրանք շտապել են բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Ռումբ», «այս նկարները կարելի էր «Vogue»-ի շապիկին դնել», «հիասքանչ», «կրակոտ աղջիկ»։

272637346_644035293611949_1668603065393690603_n.jpg (269 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհին հետաքրքիր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Սրբուկը հավաքել էր մազերն արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE