Մակոլեյ Կալկինը ծրագրում է ամուսնանալ իր որդու մոր հետ

20:12   27 հունվարի, 2022

Դերասան Մակոլեյ Կալկինը որոշել է հրաժեշտ տալ ամուրու կարգավիճակին։ Նա առաջարկություն է արել դերասանուհի Բրենդա Սոնգին, որին հետ հանդիպում է արդեն չորս տարի, հայտնել է People-ի աղբյուրը։

Macaulay-Culkin-and-Brenda-Song-Are-Engaged-After-4-Years-of-Dating.jpg (197 KB) 

Պապարացիները Բրենդային նկարահանվել են Բեւեռլի Հիլզում զբոսանքի ընթացքում։ Աստղի ձախ ձեռքին ադամանդով զարդարված մատանի կա։ Լուսանկարը կարող եք տեսնել այստեղ։

Դերասան Մակոլեյ Կալկինն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում։ Նրա ընտրյալը գործընկերը՝ Ռեյչել Մայներն էր, որի հետ ամուսնությունը կարճ կյանք է ունեցել։ 2002թ․-ին Մակոլեյը սկսել է հանդիպել Միլա Կունիսի հետ։ Նրանց հարաբերությունները շարունակվել են գրեթե 10 տարի եւ կարող էին ավարտվել ամուսնությամբ։ Սակայն 2011թ․-ին աստղերը Միլայի նախաձեռնությամբ բաժանվել են։

Կալկինը Սոնգի հետ ծանոթացել է Թաիլանդում «Փոփոխությունների երկիր» ֆիլմի նկարահանումների ընթացքում, ինչից հետո ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։ Նախորդ տարի ծնվել է նրանց որդին։ Երեխային տվել են Դակոտա Սոնգ Կալկին անունը՝ ի պատիվ Մակոլեյի քրոջ, որը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում։



© NEWS.am STYLE