«Ողջո՛ւյն, Երեւան»․ իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի տեսաուղերձը հայ հանդիսատեսին

23:23   27 հունվարի, 2022

Փետրվարի 13-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: Սիրված տենորը Երևանում սպասվող  երաժշտական  տոնին ընդառաջ, իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին. «Ողջո՛ւյն Երեւան, կտեսնվենք փետրվարի 13-ին  իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում»։

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

 

 



© NEWS.am STYLE