Քիմ Քարդաշյան Skims բրենդի արժեքը հասել է 3,2 միլիարդ դոլարի

23:07   27 հունվարի, 2022

Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի բրենդը նախորդ տարվա ապրիլի համեմատ կրկնապատկել է իր արժեքը՝ հասնելով մինչեւ 3,2 մլրդ դոլար: 240 մլն դոլարի ներդրումների փուլը գլխավորել է Lone Pine Capital հեջ հիմնադրամը, որին միացել է D1 Capital Partners ներդրումային ընկերությունը: Ֆինանսավորմանը մասնակցել են նաեւ Imaginary Ventures-ի, Alliance Consumer Growth-ի եւ Thrive Capital-ի ներդրողները: 2021 թվականի ապրիլին Skims ապրանքանիշը գնահատվել է 1,6 մլրդ դոլար։

«Դա թույլ կտա կենտրոնանալ նորարարությունների եւ մեր հաճախորդների համար նոր լուծումների վրա», — հայտարարել է Քիմ Քարդաշյանը:

Skims-ը սկսել է արագորեն ժողովրդականություն ձեռք բերել 2020 թվականին, երբ համաճարակի ժամանակ կտրուկ աճել է հարմար հագուստի պահանջարկը: Անցյալ տարի Քիմ Քարդաշյանի բրենդի վաճառքներն աճել են 90 տոկոսով՝ հասնելով մինչեւ 275 մլն դոլարի: Սպասվում է, որ 2021 թվականի արդյունքներով եկամուտների չափերը կհասնեն 400 մլն դոլարի: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 402 մլն դոլար: Այս կապիտալը ընկերությունը նախատեսում է օգտագործել բիզնեսի ընդլայնման համար: Skims-ի համահիմնադիր Էմմա Գրիդի խոսքով՝ ընկերությունը զարգացնում է ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ից դուրս առաքում սկսելու համար:

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE