«Ոճային հագուստները Ձեր տեսքը դարձնում են ավելի ընդգծված, ոճը՝ յուրահատուկ, իսկ կեցվացքն՝ ավելի ինքնավստահ»․ Իրինա Թովմասյան

10:19   28 հունվարի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։

272737737_3089650091348776_357738371512638683_n(1).jpg (189 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է բեժ վերնաշապիկ, մոխրագույն տաբատ, երկարաճիտներ։ Իրինան արձակել է մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ «Ընդամենը մի քանի տարի առաջ ես դժվար էի նախապատվությունս տալիս հայկական արտադրանքին։ Հագուստի արագ փոփոխվող շուկայում կողմնորոշվելը գնալով ավելի էր դժվարանում, այլընտրանքների մեջ բարդ էր ընտրել ինձ համապատախանը, հարմարավետը և ոճայինը միաժամանակ։ Ոճային հագուստները ձեր տեսքը դարձնում են ավելի ընդգծված, ոճը՝ յուրահատուկ, իսկ կեցվացքը՝ ավելի ինքնավստահ։ Հավանում եք այս look-ը», - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան պատկերված է քրոջ՝  Լուսինե Թովմասյանի հետ։ Քույրիկները քայլում էին ձյունածածկ տարածքով։ Նրանք ձմեռային տաք հանդերձանքով էին։ «Ես մի բան եմ հասկացել, որքան շատ են ձգտում չմեծանալ այդքան այդ ամենը ավելի արագ է լինում. Պարզապես պետք է վայելել պահը, ապրել պահը և չմտածել թե ինչ կլինի տասը տարի հետո (սա իհարկե աշխատանքային նպատակներ ունենալը չի ներառում իր մեջ)։ Այդպես քեզ միշտ մանուկ ես զգում և ոչ էլ մտածում ես մեծանալ-չմեծանալու մասին, հատկապես երբ քույրդ՝ մանկությանդ մասնիկը կողքիդ է միշտ։ Ապրեք, ժպտացեք, ապրեցրեք, սիրեք. սա ամենահեշտ բանն է որ կարող է անել մարդը՝ չմտածելով հետոյի մասին», - գրել էր Իրինան։



© NEWS.am STYLE