«Այս օրը եւ մեր կյանքի բոլոր օրերը դարձան խոնարհումի, հիշելու, հիշատակելու օրեր». Դիանա Գրիգորյան

13:11   28 հունվարի, 2022

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը գրառում է արել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ։

Մոլորակի վրա ընդամենը մի պտղունց հողում ծվարած հնամենի մեր ժողովուրդն ունի ժառանգված տարօրինակ ճակատագիր․ մենք անընդհատ կյանքի ու արյան պայքար ենք մղում՝ ապրելու ու գոյապահպանման համար։

Մեր ծնած որդիներն օրորոցից զինվոր են, դուստրերը՝ զինվորածին մայրեր, որովհետև դարեր ի վեր մենք ապրում ենք կորցնելու վախը սրտներումս, փոշիացած հայրենիքի կարոտը հիշողության մեջ ամբարած՝ որպես կնիք՝ չջնջվող, չանհետացող, մշտամնա։

diana grigoryan-1.jpg (137 KB)

Այս օրը եւ մեր կյանքի բոլոր օրերը դարձան խոնարհումի, հիշելու, հիշատակելու օրեր։

Այս օրը հայոց հողի անվերապահ մշակների կատարած մեծ գործի հանդեպ շնորհակալության ու երախտիքի օր է։

Այս օրը քո օրն է, մեր տունն ու դուռը քո սրտով ու քո կյանքով պաշտպանող հայ զինվոր»,- գրել է Դիանան։



© NEWS.am STYLE