«Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքը

12:23   28 հունվարի, 2022

Երգերի հեղինակ, երգիչ Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին աշխատանքը։ «Թռիչք վերջին անգամ»․ այն անվանում է ստացել ընկերների վերջին աշխատանքը։

Երաժշտության հեղինակն Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։ «Իմ եւ Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- մեկնաբանություններում գրել է Րաֆֆի Ալթունյանը։

Նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին:



© NEWS.am STYLE