Հայտարարվել են ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակաբաշխության հավակնորդների անունները

13:29   28 հունվարի, 2022

Սցենարիստների ամերիկյան գիլդիան հայտարարել է ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ 

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում առաջադրված են «Ռիկարդոյի դերում», «Մի նայեք վերեւ», «Ֆրանսիական լրաբեր», «Ռիչարդ արքա» եւ «Լատուտակով պիցցա» ժապավենները, իսկ «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «CODA․ հիմար ծնողների երեխան», «Դյունա», «Մղձավանջների արահետ», «Տիկ, տակ․․ բում», «Ուեսթսայդյան պատմություն» նախագծերը։

ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակաբաշխությունն ամենամյա մրցանակ է, որը 1949թ․-ից հանձնվում է կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում նվաճումների համար։ Սովորաբար մրցանակները հանձնվում են փետրվարի սկզբին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ։

 



© NEWS.am STYLE