Տիբեթին աջակցելու պատճառով չինացի օգտատերերը սպառնում են Կիանու Ռիվզին

18:22   28 հունվարի, 2022

Սոցիալական ցանցերի չինացի օգտատերերը քննադատել են կանադացի դերասան Կիանու Ռիվզին, քանի որ նա սատարել է ի աջակցություն Տիբեթի բարեգործական միջոցառմանը, հայտնում է Variety-ն։

Հունվարի 20-ին հայտի է դարձել, որ Կիանու Ռիվզը ելույթ կունենա «Tibet House US» կազմակերպության ամենամյա բարեգործական համերգին։ Կազմակերպությունը հանդես է գալիս 1950թ․-ին Չինաստանին միացած շրջանի՝ պաշտոնական Պեկինից անկախության օգտին։ Պեկինը նախկինում բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Տիբեթը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է։

Չինացի ազգայնականները, որոնց սոցիալական ցանցերում «վարդագույն փոքրիկներ» (little pinks) են անվանում, սպառնում են Ռիվզի որոշման պատճառով բոյկոտել Լանա Վաչովսկիի «Մատրիցա․ վերածնունդ» ֆիլմը։ «Մատրիցա 4»-ը չինական վարձույթում հայտնվել է հունվարի 14-ին եւ հարաբերականորեն քիչ ՝12,3 միլիոն դոլար հավաքել։ Արդյունքում ժապավենի եկամուտը կարող է ավելի շատ նվազել։



© NEWS.am STYLE