Նյու Յորքում տղամարդը հարձակվել է Թեյլոր Սվիֆթի տան վրա

20:27   28 հունվարի, 2022

Թեյլոր Սվիֆթի երկրպագուն Նյու Յորքում հարձակվել է շենքի վրա, որում բնակարան ունի ամերիկացի երգչուհին։ Նա փորձել է պոկել դոմոֆոնը, ոստիկանություն է կանչել ու հայտարարել, որ չի հեռանա, քանի դեռ չի տեսել երգչուհուն, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Սա առաջին դեպքը չէ, երբ երկրպագուները փորձում են ներխուժել Թեյլորի բնակարան։ Ամռանը 28-ամյա Պատրիկ Նիսենը ներխուժել էր նրա տան նախասրահ։ Փոփ աստղն այդ ժամանակ տանը չէր եղել։ Տղամարդուն մեղադրել էին մասնավոր տարածք ներխուժելու համար, նա ընդունել էր իր մեղքն ու դատապարտվել հանրային աշխատանքի։

 



© NEWS.am STYLE