Քանյե Ուեսթի մասին վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Sundance կինոփառատոնում

23:12   28 հունվարի, 2022

Ռեփեր Քանյե Ուեսթի մասին վավերագրական ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է Sundance անկախ կինոյի կինոփառատոնում: Այս մասին հայտնել է НСН գործակալությունը։

Խոշոր վավերագրական նախագիծը կոչվում է «Jeen-yuhs»: Քանյեի եռերգություն» եւ ներկայացնում է չորս ու կես ժամ հիշողությունների եւ հազվագյուտ արխիվային կադրեր։ Ռեժիսորը Կլարենս «Կուդի» Սիմոնսը, որը Ուեսթին ճանաչում է ավելի քան 20 տարի։

«Ես մշտապես լսել եմ նրա մասին, հանդիպել եմ նրա հետ, իսկ երբ առաջին անգամ վերջապես տեսա նրա ելույթը, հասկացա, որ այդ տղան սուպերսթար է լինելու», — Քանյեի մասին պատմել է ռեժիսորը:



© NEWS.am STYLE