«Ու ինչ-որ մի տաք եղանակ իմ ներսում իր տեղը նորից զիջեց ձմռանը»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

12:41   29 հունվարի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

272806539_760841421543093_5405758079699995553_n(1).jpg (107 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում դերասանուհին կրում է կանաչ երանգի, ոճային զգեստ, ինչը համադրել է աքսեսուարների հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Ադի Ալյենին՝ գրելով․ «...ու ինչ-որ մի տաք եղանակ իմ ներսում իր տեղը նորից զիջեց ձմռանը»։

272166847_673376653663593_5186173843899239276_n.jpg (163 KB)

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին կրում էր սեւ գույնի, կաշվե զգեստ։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել էր մեղմ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջական եէի դարձնում աքսեսուարները։ «Մարդիկ թուլանում են այն ժամանակ, երբ վստահ են, որ թիկունքին կա մեկը, ով թույլ չի տա ընկնել: Մարդիկ դառնում են ուժեղ, երբ միայնակ են», - գրել էր Թամարա Գեւորգյանը։



© NEWS.am STYLE