«Իմ կյանքում եղել են դրվագներ, որոնք սովորեցրել են միշտ լինել համառ, գնալ դեպի նպատակս»․ Լիա Զախարյան

17:39   29 հունվարի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը հետեւորդների եւ երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում սպորտային կերպարում է։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել կապույտ երանգի լեգինսներով եւ նույն գույնի տոպով։ Նրա մազերն արձակված են, ընտրել է ընդգծված շպար։ «Իմ կյանքում եղել են դրվագներ, որոնք ինձ սովորեցրել են միշտ լինել իսկական, համառ, գնալ դեպի նպատակս՝ առանց հետ նայելու։ Այդպես էլ կարող ես ստանալ այնպիսի բաներ, որոնց մասին նույնիսկ երազել չէիր կարող, այնտեղից, որտեղից չէիր սպասում», - հրապարակումը մեկնաբանել է Լիան։

Լուսանկաները՝ @johnyycore

 



© NEWS.am STYLE