«Կա միայն մեկ կարեւոր բան բոլորի կյանքում․․․»․ Տաթեւիկ Ադումյան

16:48   29 հունվարի, 2022

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

272630536_969219147347699_300211224677051545_n(1).jpg (272 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ծաղկային պրինտով հագուստ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարով է։ Հրապարակմանը կից նա մեջբերել է Լեւ Տոլստոյին․ «Կա միայն մեկ կարեւոր բան բոլորի կյանքում՝ հոգու բարելավվումը։ Միայն այս գործում մարդուն խանգարող ոչինչ չի լինում, եւ միայն այս գործից մարդը միշտ ուրախ է լինում»:

272325466_467380058165528_7703483140136942735_n.jpg (202 KB)

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Միշտ ինքդ քեզ հիշեցրու դրականի մասին։ Պետք է ներքուստ սիրես քեզ, որ փայլես։ Քո ժամանակն ու էներգիան անգին են։ Մարդիկ քեզ տարբեր կերպ կվերաբերվեն՝ կախված նրանից, թե ինչն ես ընդունում եւ ինչը չես ընդունում։ Դու արժանի ես սիրո ու ուշադրություն, նույնքան, որքան յուրաքանչյուրը տիեզերքում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE