Երգիչ Քրիս Բրաունին մեղադրել են բռնաբարության մեջ

10:14   29 հունվարի, 2022

Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը։

Արտիստի ենթադրյալ զոհը նախընտրել է չբացահայտել իր անունը։ Նա պատմել է, որ Բրաունն իրեն թմրանյութ է տվել եւ բռնաբարել ռեփեր Փի Դիդդիի տան մոտ կայանված զբոսանավում: Երաժշտին մեղադրող կինը նրանից 20 մլն դոլար է պահանջել։

Հայտնի է, որ Բրաունի զոհը պարուհի է, մոդել եւ դերասանուհի։ Նրա խոսքով՝ կատարողը նրան զբոսանավ է հրավիրել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այնտեղ նա նրան մի բաժակ է տվել անհայտ խմիչքով, իսկ հետո սկսել է խոսել իր երաժշտական կարիերայի մասին։ Զրույցի ընթացքում Բրաունը կնոջը եւս մեկ բաժակ է բերել։ Նա պնդում է, որ դրանից հետո իրեն վատ է զգացել եւ ննջել է։

Կինը հայտարարել է, որ հետո երգիչը նրան տարել է ննջարան եւ բռնաբարել։ Այնուհետեւ խնդրել է իրեն ընդունել հակաբեղմնավորիչ հաբ:

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE