Ստաս Միխայլովը վիրահատվել է

11:09   29 հունվարի, 2022

Ստաս Միխայլովի կինը՝ Իննան, տեսանյութ է հրապարակել, որում երգիչը բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Պարզվել է, որ 52-ամյա արտիստին ապենդիքսի հեռացման վիրահատություն է անհրաժեշտ եղել։

«Մենք չենք կորել։ Պարզապես տարին բուռն է սկսվել... մարդը ապահովագրված չէ այն բանից, որ կարող է հիվանդանոց տեղափոխվել, ահա եւ ինձ հետ դա տեղի է ունեցել: Երբեք չեմ մտածել, որ ընտանիքում կխոսենք, որ ես կույր աղիքի բորբոքում ունեմ, այնուամենայնիվ, ամեն ինչ անցյալում է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին, որոնք արագ, հստակ, եւ, որ ամենակարեւորն է, ժամանակին ամեն ինչ արել են։ Շնորհակալություն Աստծուն, որ ես այդ պահին տանն էի, ոչ մի տեղ չէի մեկնել։ Դա օգնեց ինձ», - ասել է Ստաս Վլադիմիրովիչը։

Երկրպագուները երաժշտին շուտափույթ վերականգնում են մաղթել։ «Մի հիվանդացեք, առողջություն Ձեզ եւ Ձեր սիրելիներին», «լավ է, որ ամեն ինչ անցել է», «մենք շատ ենք կարոտել եւ անհանգստացել», - արձագանքել են սոցիալական ցանցի օգտատերերը:

Միխայլովի կինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ նշել, որ անհանգստանալու առիթ չկա: «Սիրելիներ, արդեն ամեն ինչ անցյալում է, փառք Աստծո։ Մեր Ստասը կրկին մեզ հետ է, իրեն հիանալի է զգում։ Այսօր հանեցին կարերը», - պատմել է Իննան։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE