Սիրահարների տոնին ընդառաջ․ Քայլի Ջենները կոսմետիկայի նոր հավաքածու է ներկայացրել

15:11   29 հունվարի, 2022

Քայլի Ջեները հիշեցնում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն մոտ է, ուստի սիրելիների համար նվերների գնումը նույնպես պետք չէ հետաձգել։ Աստղը ներկայացրել է իր Kylie Cosmetics ապրանքանիշի նոր հավաքածուն՝ ի պատիվ բոլոր սիրահարների տոնի եւ դա արել է աներեւակայելի գեղեցիկ:

272819349_135517718934225_5167975180419873235_n.jpg (123 KB)

Նոր քամփեյնի համար Քայլին ներկայացել է մեղմ վարդագույն երանգի, համարձակ դեկոլտեով մետաքսյա ներքնազգեստով։ Կարմիր եւ վարդագույն երանգների առատությունը համեմել է կրքոտ կերպարը։ Ի դեպ, դեկորատիվ կոսմետիկայի ամբողջ հավաքածուն հենց այս գունային գամայով է։  

4125.jpg (80 KB)

Ի դեպ, երկրպագուները տարակուսանք են հայտնել, թե ուր է անհետացել Քայլիի կլորացած փորիկը, բայց կհամարենք, որ նա ֆոտոշարքի մասին հոգացել է հղիությունից շատ առաջ։

852.jpg (81 KB)

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները Kylie Cosmetics կոսմետիկայի իր բրենդը ստեղծել է 2015 թվականին։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE