Սեւ-սպիտակի համադրություն․ Մերի Մակարյանի դասական կերպարը

15:51   29 հունվարի, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

272131827_332852305403273_8294518789631473589_n.jpg (71 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ ժիլետ, նույն գույնի տաբատ, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել։  

Mary Makaryan-1.JPG (208 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր ջինսե կոմբինեզոնի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ «Ժպիտը եւ լռությունը երկու հզոր զենքեր են։ Ժպիտը լուծում է բազմաթիվ խնդիրներ, իսկ  լռությունն օգնում է դրանցից խուսափել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE