Հայտարարվել են «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիրները

16:14   29 հունվարի, 2022

«Ոսկե արծիվ» մրցանաբաշխության լավագույն ֆիլմ անվանակարգում գլխավոր մրցանակի է  արժանացել ռեժիսոր Միխայիլ Լոկշինի «Արծաթե չմուշկներ» ժապավենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գլեբ Պանֆիլովը մրցանակ է ստացել «Իվան Դենիսովիչ» ֆիլմի համար լավագույն ռեժիսուրայի համար, իսկ կոմպոզիտոր Ալեքսեյ Այգին՝ «Սպիտակ ձյուն» ֆիլմում լավագույն երաժշտության համար:

Կանանց լավագույն դերի համար մրցանակը բաժին է հասել դերասանուհի Մարիա Արոնովային՝ «Զույգն ապագայից» ֆիլմում նրա դերի համար: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը հանձնել են Ֆիլիպ Յանկովսկուն, որը խաղացել է «Իվան Դենիսովիչ» ֆիլմում:

Երկրորդ պլանի կանանց լավագույն դերի համար մրցանակը ստացել է Իրինա Գորբաչովան «Կրակ» ֆիլմում կերտած իր դերի համար:



© NEWS.am STYLE