«Մտածեք թագուհու պես. թագուհին երբեք չի վախենում ձախողվելուց». Օփրա Ուինֆրին նշում է 68-ամյակը

21:05   29 հունվարի, 2022

Ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ունֆրին այսօր՝ հունվարի 29-ին, նշում է ծննդյան 68-ամյակը: Ուինֆրին աշխարհում հեռուստատեսային ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից է: Նրան հանրահռչակում բերեց հատկապես The Oprah Winfrey շոուն, որը դարձավ ամենաերկարակյաց եթերային աշխատանքներից մեկը՝ հեռարձակվելով ավելի քան 25 տարի (1986-ից մինչեւ 2011 թթ): Իր պրոֆեսիոնալիզմի ու երկար տարիների աշխատանքային գործունեության շնորհիվ Օփրա Ունֆրիին անվանել են «Մեդիայի՝ բոլոր ժամանակների թագուհի» եւ ընդգրկել ամենաազդեցիկ կանանց ցուցակների առաջատար հորիզոնականներում: Ուինֆրին իր ճանապարհով ու հաջողությամբ ոգեշնչում է ոչ միայն սկսնակ լրագրողներին ու հեռուստադեմքերին, այլեւ՝ իր գործունեությամբ հետաքրքրվող մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք հաղորդավարուհու հայտնի մտքերից մի քանիսը:

976904_10151961408307220_512923086_o.jpg (268 KB)

«Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, եւ դուք կունենաք ավելին: Եթե կենտրոնանաք այն բաների վրա, որոնք չունեք, ձեզ երբեք ոչինչ չի բավարարի»:

«Որքան շատ գովերգես կյանքն ու ուրախանաս դրա համար, այնքան ավելի շատ կլինեն երջանիկ առիթները»:

«Մտածեք թագուհու պես. թագուհին երբեք չի վախենում ձախողվելուց: Ձախուղումը եւս մեկ քայլ է դեպի նոր մեծություն»:

«Այս պահին լավագույնս դրսեւորվելը հաջորդ պահին քեզ ավելի լավ տեղ կտանի»:

48362119_10156942651482220_7431521546503454720_n.jpg (60 KB)

«Շրջապատեք ձեզ միայն այնպիսի մարդկանցով, ովքեր ձեզ ավելի կբարձրացնեն»:

«Կյանքում ամենամեծ արկածը քո երազանքի կյանքով ապրելն է»:

«Դու դառնում ես այն, ինչին հավատում ես, ոչ թե՝ ինչ մտածում ես, կամ՝ ցանկանում»:

280060_10150249950167220_3034902_o.jpg (391 KB)

«Արեք այն, ինչ կարծում եք՝ չեք կարող անել: Ձախողեք ճանապարհին, կրկին փորձեք, երկրորդ անգամ արեք ավելի լավը: Չեն սայթաքում միայն այն մարդիկ, ովքեր փորձում են»:

«Այնտեղ, որտեղ չկա պայքար, չկա նաեւ ուժ»:

«Քո վերքերը դարձրու իմաստություն»:

Լուսանկարները՝ Օփրա Ունֆրիի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE