Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը՝ ռուսական Badlon ամսագրում (ֆոտո)

19:09   29 հունվարի, 2022

Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնիմասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը, նկարահանվել է իտալական Grazia ամսագրի համար, այժմ գրավում է ռուսատանցիների սիրտը։

272917945_848771962609878_8567170875828089567_n.jpg (172 KB)

Արմինեն նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար։ Այս մասին մոդելը հայտնել է իր Instagram-ում՝ ֆոտոշարքից լուսանկարներ հրապարակելով։ Նշենք, որ ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճաբանը՝ Սու Ստեփանյանը, դիզայները՝ Նենսի Ավետիսյանը։

272831383_635420907766524_8967718696841748423_n.jpg (232 KB)

Հիշեցնենք, որ Badlon-ը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձեւության եւ արվեստի գործիչների համար։

272780494_1701319926894328_2534542413725809240_n.jpg (114 KB)

272766460_1621485974869063_6283518211184049707_n.jpg (261 KB)

272718814_4745593475547673_1395692398441426832_n.jpg (225 KB)



© NEWS.am STYLE