Պետք է արդյո՞ք հայ հարսնացուն կույս լինի

22:47   9 նոյեմբերի, 2012

«Կարմիր խնձորի» տխրահռչակ թեման Հայաստանում հուզել է ողջ բնակչության միտքը։ Մի կողմից գինեկոլոգները հոգնել են կրկնել, որ սեռական կյանքի անտեսումը վնասում է կանացի առողջությանը։ Մյուս կողմից՝ մայրիկներն ու ընկերուհիները միաձայն պնդում են, որ առանց կուսաթաղանթի ամենագեղեցիկ ու խելացի աղջկան ոչ ոք նույնիսկ նվեր չի վերցնի։ Տղամարդիկ սովորաբար հպարտ լռութուն են պահպանում, թեեւ նրանց տեսակետն այս հարցում շատերի համար է որոշիչ։

NEWS.am STYLE - ը տարբեր տարիքի տղամարդկանց եւ պատանիների շրջանում մինի-հարցում է անցկացրել՝ մի շարք հարցերին պարզաբանում տալու համար։

Ահա «Պետք է, արդյո՞ք, հայ աղջիկը մինչեւ ամուսնանալը պահպանի կուսությունը»

10% - այո

40% - ցանկալի է, բայց պարտադիր չէ

50% - ոչ

Հետաքրքիր է, որ ավանադականին հակառակ տեսակետ արտահայտած տղամարդկանց մեծ մասը բավականին կտրուկ ասել է՝ «Սեռական հարաբերություններում ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ»։

Սեքսոպաթոլոգներն այս իրավիճակին բավականին ճկուն մեկնաբանություն են տալիս.  յուրաքանչյուր զույգ ինքը պետք է որոշի, երբ սկսել ապրել սեռական կյանքով։ Կարեւորը, որ ընտրոթյունը լինի գիտակցված եւ հասուն։ Բժիշկներն ընդամենը մի քանի սահմանափակում են տալիս. չմոռանալ անվտանգության մասին եւ «մեղքերի մեջ չթաղվել» մինչեւ 18 տարեկանը։ Խորհուրդ չեն տալիս անտեսել նաեւ սեքսոպաթոլոգին այցելելը. շատ հայ ընտանեկան զույգեր մեծ սթրես են ապրում սեռական դաստիարակության բացակայության պատճառով։ Նորապսակներին անպայման խորհուրդ է տրվում ամուսնության առաջին ամիսն այցելել սեքսոպաթոլոգի մոտ՝ ընտանեկան սեռական կյանքը ճիտ կազմակերպելու համար։



© NEWS.am STYLE