«Հույս ունենալը ապրեցնում է, ապրելու ցանկությունն ուժեղացնում է, ուժեղն անպայման հաղթում է»․ Զարուհի Բաբայան

19:48   30 հունվարի, 2022

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային հմայիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել մոխրագույն ջինսե տաբատով, նույն գույնի բլուզով, որոնք համադրել է սեւ փքաբաճկոնի հետ։ Ձմերային կերպարն ամբողջական են դարձնում սպորտային գլխարկն ու շարֆը։ «Լավագույն օրերը դեռ առջևում են: Հույս ունենալը ապրեցնում է, ապրելու ցանկությունը ուժեղացնում է, ուժեղը անպայման հաղթում է»։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել էր կաշվե տաբատով, ինչը համադրել էր թրենդային բուզի, սպորտային կոշիկների հետ։ Զարուհու կերպարն ամբողջացնում էին վանդակավոր պրինտով վերարկուն, նորաձեւ գլխարկը։ Երգչուհու մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Սիրահարված եմ այս քաղաքին», - գրել էր նա։



© NEWS.am STYLE