«Շատ գեղեցիկ հայուհի». VARDA-ի լուսանկարը

19:44   1 փետրվարի, 2022

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։

272154398_2124233304394228_3742788960827850462_n.jpg (225 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պարուհին սպիտակ զգեստ է կրում։ VARDA-ն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ ականջօղերը։ VARDA-ն լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Շատ գեղեցիկ հայուհի»։

VARDA-2.JPG (263 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում պարուհին վանդակավոր զգեստ է կրում։ VARDA-ն արձակել է մազերը, շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Պարուհին զգեստը համադրել է բաց գույնի երկարաճիտների հետ։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

 



© NEWS.am STYLE