Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ բաժանվել է սիրելիից, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել

18:18   31 հունվարի, 2022

Բալետի ռուս արտիստ Անաստասիա Վոլոչկովան բաժանվել է սիրելիից՝ Սերգեյ Կուզնեցովից։ Նա իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում գրկել է կատվին։

«Երկերեսանիությունն ու դավաճանությունը մարդու շատ տգեղ քայլեր են։ Ես ամենածանրն ապրում եմ հիասթափությունը մարդկանցից, որոնց հավատացել եմ եւ որոնց առաջ բացել եմ հոգիս։ Տեղի է ունեցել այն, ինչի պետք էր սպասել։ Ցածր է, երբ տղամարդուն այլեւս ոչինչ հարկավոր չէ, բայց ինքնագովազդից։ Ես կյանքում անցել եմ այս ամենի միջով եւ ոչ մեկ անգամ»,- գրել է արտիստը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի նոր սիրելիի՝ Սերգեյ Կուզնեցովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում ահաբեկչական ակտի պատճառով։ «Թող խոսեն» հաղորդման ընթացքում տղամարդը խոստովանել է, որ մասնակցել է բողոքի ակցիաների կազմակերպմանը։

Արտիստը Կուզնեցովի հետ ծանոթացել է «Արի ամուսնանանք» շոուի նկարահանումների ընթացքում։ Հարաբերություններ սկսելուց կարճ ժամանակ անց զույգը միասին Մալդիվներ է մեկնել։

 



© NEWS.am STYLE