«Խորհրդարանի նիստը դիտող միջին վիճակագրական քաղաքացի». Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)

20:01   31 հունվարի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։

272815265_471222097706943_476787462941464269_n.jpg (167 KB)

Այս անգամ հրապարակված կադրերում դերասանը զվարճալի կերպարում է։ «Խորհրդարանի նիստը դիտող միջին վիճակագրական քաղաքացի...»,- մեկնաբանությունների հատվածում գրել է դերասանը։

272719925_325708999436872_3619290761485223851_n.jpg (69 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված դերասանը պատկերված էր տեղացող ձյան տակ՝ ձմեռային տաք հագուստով։ «Երբ ռեստորան գնալուց QR կոդ չես ունենում...», - գրել էր Մկրտիչ Արզումանյանը:



© NEWS.am STYLE