Ռիհաննան եւ A$AP Rocky-ն երեխայի են սպասում

20:21   31 հունվարի, 2022

Ռիհաննան դադարել է թաքցնել այն, ինչ շատերն էին կռահում․ նա երեխայի սպասում։ Փոքրիկի հայրը հայտնի ռեփեր A$AP Rocky-ն է։ Երգչուհու ինստագրամյան էջում երեխայի լույս աշխարհ գալու մասին ակնարկ չկա, սակայն արեւմտյան լրտամիջոցները ակտիվորեն տարածում են զույգի լուսանկարները, որոնք արվել են Նյու Յորքում։ Դրանցում Ռիհաննան պատկերված է կլորացած որովայնով։ Լուսանկարը կարող եք տեսնել այստեղ։

Ռիհաննան եւ եւ A$AP Rocky-ն միասին են 2020թ․-ից։ Զույգը, սակայն, գերադասում է մանրամասներ չհայտնել անձնական կյանքի մասին։

Աղբյուրը՝ Tatler
Լուսանկարը՝ Ian West/PA Images via Getty Images


© NEWS.am STYLE