Ռուս հայտնի դերասանն իր հայ կնոջ հետ հանգստանում է Երեւանում

23:39   31 հունվարի, 2022

Թատրոնի եւ կինոյի ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինն ու նրա կինը՝ Կրիստինա Առուստամովան, հանգստանում են Երեւանում։ Ինստագրամյան էջի Stories բաժնում ռուսական սերիալների աստղը Հայաստանի մայրաքաղաքում արված մի շարք տեսանյութեր է հրապարակել։

272879912_1181782152641428_3522480917292604425_n.jpg (271 KB)

«Երեւանում գարուն է»,- հրապարակումներից մեկը մակագրել է դերասանը։

Դերասան Եվգենի Պրոնինը նկարահանվում է լիամետրաժ ֆիլմերում ու սերիալներում, որոնց շարքում են «Гарпастум», «Штрафбат», «Чемпионы: Быстрее. Выше. Сильнее» (2016) նախագծերը․ վերջինում նա կատարել է օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Պոպովի դերը։

271777252_618016565973036_1007484621660501476_n.jpg (139 KB)

Քրիստինա Առուստամովան պրոդյուսեր է։ Զույգը մեծացնում է երկուամյա որդուն՝ Հարիին։



© NEWS.am STYLE