Սպորտային․ Անի Երանյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

16:47   1 փետրվարի, 2022

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

272341257_873115876693437_3473272232727297512_n.jpg (264 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպրորտային հագուստ է կրում։ Անին հավաքել է մազերն ու ոճային աքսեսուարներ ընտրել՝ արեւային ակնոց, գլխարկ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

image_6487327 (3)-2.JPG (106 KB)

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ձմեռային կերպարում էր։ «Սերն ու բարին միշտ հաղթում են… Հրաշքներ լինում են, քանի դեռ հավատում ես… Խաղաղ լինեք, Մարդիկ! Գալդ բարի, 2022»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE