Ընտանեկան. Սիրուն Մինասը՝ դստեր հետ

17:45   1 փետրվարի, 2022

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

271953866_610951783304754_3855723260333361287_n.jpg (306 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիրունը պատկերված է դստեր՝ Էսթերի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Սիրունը ոճային կերպար է ընտրել, այն ամբողջացրել ակնոցով ու վառ շրթներկով։

272033632_681633239496677_8363274744702078792_n.webp(1).jpg (161 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր վառ ու արտահայտիչ շպարին։ «Սովորեք սիրել ձեր արտացոլանքը ...դա միակ բանն է, ինչ ունեք», - հրապարակմանը կից գրել էր Սիրուն Մինասը։

 



© NEWS.am STYLE