18:49 2 փետրվարի, 2022Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Իմը սեւն է... Դիպուկը, խրոխտը, համառը... Եվ միեւնույն ժամանակ ամենապարզն է իմը, որը մաքուր է նույնիսկ ձեր թվացյալ սպիտակից...»,- մեկնաբանություններում գրել է Իննան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ բլուզի հետ․ այն բաց էր ուսի հատվածում։ Իննան հավաքել էր մազերն ու վառ շպար ընտրել։ «Թիթեռ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։