Կարինա Լազարյանց, Վալյա Կարնավալ․ հայտնի են «Աստղերն Աֆրիկայում» շոուի երկրորդ եթերաշրջանի մասնակիցների անունները

20:08   2 փետրվարի, 2022

«ТНТ» հեռուստաալիքը բացահայտել է «Աստղերն Աֆրիկայում» շոուի նոր եթերաշրջանի մասնակիցների անունները, որոնք մեկ մսով մեկնել են գետի ափին գտնվող ճամբար։ Ինչպես առաջին մասի դեպքում, նախագիծը կվարեն Օլգա Բուզովան եւ Միխայիլ Գալուստյանը, հայտնում է StarHit-ը։

740x494_0_4da6497503eab9574a369653a70a3942@1280x854_0xac120003_18497007611643795773.jpg (136 KB)

Երկրորդ եթերաշրջանին կմասնակցեն Վալյա Կարնավալը, Ալյոնա Վոդոնաեւան եւ Կարինա Կրոսը (Լազարյանցը)։ Էքատրեմալ-արկածային շոուի մասնակիցներից յուրաքանչյուրը կստուգի իր դիմացկունությունը, ինչպես նաեւ կփորձի հաղթահարել ֆոբիաները։ Նրանք ստիպված կլինեն դիմանալ սովի մշտական զգացմանն ու անցնել բարդ փորձություններ՝ ուտելիք հայթայթելու համար։

Համացանցում կատակում են, որ Ալյոնա Վոդոնաեւան չի կարողանա սովորել պայքարին հեռուստանախագծերում․ նա հայտնիություն է ձեռք բերել «Դոմ 2» շոուին մասնակցությունից հետո, ինչից հետո վարել է «Արձակուրդները Մեքսիկայում» սկանդալային նախագիծը։ Իսկ Վալյա Կարնավալն եւ Կարինա Կրոսի դեպքում իրապատում-շոուին նման մասնակցութունն առաջին անգամ կլինի։



© NEWS.am STYLE