Դեւիդ Բեքհեմը բողոքել է, որ իր կինը 25 տարի շարունակ նույն բանն է ուտում

23:09   2 փետրվարի, 2022

Ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը բացահայտել է իր կնոջ՝ երգչուհի եւ դիզայներ Վիկտորիա Բեքհեմի դիետայի գաղտնիքները։ Մարզիկը River Cafe Table 4-ի փոդքասթի եթերում պատմել է, որ սիրում է էքսպերիմենտներ անել խոհանոցում եւ փորձել նոր ուտեստներ, իսկ կինն իրենց ամուսնության 25 տարիների ընթացքում ուտում է նույնը:

«Ես շատ էմոցիոնալ եմ վերաբերում ուտելիքին եւ գինուն։ Երբ ինչ-որ համեղ բան եմ ուտում, ապա ցանկանում եմ, որ դա փորձեն բոլօորը», - խոստովանել է Բեքհեմը: - Ցավոք, ես ամուսնացած եմ մի մարդու հետ, ով նույն բանն է ուտում վերջին 25 տարիների ընթացքում։ Մեր հանդիպման պահից նա ուտում է միայն խորոված ձուկ եւ գոլորշու վրա պատրաստված բանջարեղեն։ Շատ հազվադեպ շեղվում է այդ սննդակարգից»։

Բեքհեմը հիշել է, որ իր կինը միայն մեկ անգամ է իրեն թույլ տվել փորձել նրա ափսեից ինչ-որ բան. այդ պահին նա հղի էր Հարփերով, որն այժմ 10 տարեկան է:

«Դա զարմանալի պահ էր, քանի որ այդ ժամանակվանից  ի վեր նման բան տեղի չի ունեցել», - եզրափակել է ֆուտբոլիստը:

Բեքհեմի խոսքով՝ կնոջ հետ սննդի մոտեցումների տարբերության պատճառով նա սիրում է տանը մենակ մնալ. օրինակ նա բերել է վերջին դեպքը, երբ Իտալիայից վերադառնալուց հետո չի կարողացել կնոջ հետ երեկույթի գնալ կարանտինի պահպանման պատճառով եւ միայնակ երեկոյան կերել է «մսի երկու հրաշալի կտոր»։



© NEWS.am STYLE