23:43 2 փետրվարի, 2022Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է բնական ու հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել պատշգամբում։ Նա կրում է ճերմակ խալաթ, իսկ մազերը փաթաթված են նույն գույնի սրբիչով։ Առանց շպարի է։ Հանդերձանքը նա համադրել է վարդագույն բարձրակրունկների եւ աքսեսուարների հետ։ «Վագրի տարին պաշտոնապես էսօր սկսվեց։ Էս նկարս հստակ 2022-ի իմ տրամադրությունն ա», - գրել է Հրաչուհին։

Օրեր առաջ տեղադրված կադրերն արվել քին լողափնյա հանգստի ընթացքում։ Հրաչուհին սեւ-սպիտակ հագուստ էր կրում ու արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։