22:12 3 փետրվարի, 2022«Холостяк» նախագծի երկրորդ հերոսը կդառնա Ղազախստանից 26-ամյա բլոգեր եւ ձեռնարկատեր Դիմաշ Ադիլետը, հայտնում է Peopletalk-ը։ Երկրպագուները նրան համեմատում են «Բամբասկոտի» աստղ Էդ Վեստնիկի հետ։

Ավելի վաղ «ТНТ»-ն հայտարարել է «Холостяк» նախագծի նոր հերոսի անունը, որի սիրտը գրավելու համար կպայքարեն իրապատում-շոուի մասնակիցը՝ գործարար Ալեքսանդր Գրանկովը։ Երկրորդ տղամարդու անունն առայժմ պաշտոնապես չի նշվում։
27-ամյա Գրանկովն ապրում է Մերձմոսկվայում։ «Հավանաբար, ստեղծված եմ հարաբերությունների համար։ Ինձ համար շատ հեշտ է կիսվել իր զգամցունքներով, ես անկեղծորեն շփվում եմ։ Միշտ ճշմարիտ պատասխանում եմ ցանկացած հարցի։ Կարող եմ ընդհանուր լեզու գտնել ցանկացածի հետ։ Ուզում եմ, որ շոուն ինձ օգնի գտնել իմ մարդուն, իսկ այդ մարդուն օգնի գտնել ինձ։ Եթե դա տեղի ունենա, լավ կլինի։ Բայց արդեն հիմա կարող եմ ասել․ ես նախագծում ապրելու եմ իմ կանոններով, առավելագույնս բաց եմ լինելու են անկեղծ»,- ասել է Ալեքսանդրը։