Հայտնի են BAFTA-2022 մրցանակաբաշխության հավակնորդները

20:01   3 փետրվարի, 2022

Բրիտանական BAFTA կինոակադեմիան հայտարարել է 2022 թվականի թեկնածուների ցուցակը: Այս տարի լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն «Շան իշխանությունը», «Մատուտակով պիցցա», «Դյունա», «Բելֆաստ» եւ «Մի նայիր վեր» ֆիլմերը: Այս մասին հայտնում է Deadline-ը։

«Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Բելֆաստ», «Սիրանո», «Տուն Gucci», «Անցյալ գիշեր Սոհոյում», «Սիրուց հետո», «Ալի եւ Ավա», «Ինքնություն», «Բոլորը խոսում են Ջեյմիի մասին» եւ «Եռման կետ» ֆիլմերը: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը կարող են ստանալ Ալիմ Խանը, Ռյուսուկե Համագուտին, Օդրի Դիվանը, Փոլ Թոմաս Անդերսոնը, Ջեյն Քեմփիոնը եւ Ժյուլ Դյուկուրոն:

Անցյալ տարի BAFTA-ի դափնեկիրների թվում էին ռեժիսոր Քլոյա Ճաոն եւ դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը «Քոչվորների երկիրը» ֆիլմի համար, Էնթոնի Հոփքինսը «Հայրը» ֆիլմում գլխավոր դերի համար, «Հոգի» եւ «Հույս տվող աղջիկ» մուլտֆիլմերը։  



© NEWS.am STYLE