«Օմիկրոնից» հետո Քսենիա Բորոդինան տառապում է անքնությունից

23:12   3 փետրվարի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ում պատմել է կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» թողած հետեւանքների մասին:

Հիվանդության ժամանակ նրան տանջում էին ուժեղ գլխացավն ու թուլությունը, այժմ «Դոմ-2»-ի աստղն արդեն առողջացել է։ Հաղորդավարուհին ստիպված էր կաթիլայիններ ստանալ, որպեսզի ապաքինվի։

«Օմիկրոնի» հետեւանքը՝ անքնություն։ Ես պառկում եմ ժամը 5-ին, արթնանում՝ 14։05-ին», - գրել է նա։

Այժմ Բորոդինան արդեն ակտիվ կյանք է վարում, զբաղվում է աշխատանքով եւ վերականգնվում է:



© NEWS.am STYLE