Սլացիկ կազմվածք, ոճային կերպար․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

23:40   3 փետրվարի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

272982703_856727091754228_5581097551848682216_n(1).jpg (188 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կանաչ երանգի, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, որն ընդգծում է նրա սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջական են դարձնում սպիտակ, ոճային ժակետն ու բարձրակրունկները։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Իննան խոսել է «Բեկորներ» հեռուստասերիալի ավարտի մասին․ «ՎԵՐՋ... Բառի բուն իմաստով։ Շնորհակալ եմ իմ հավատարիմ ու ամենասիրելի հեռուստադիտող։ Շնորհակալ եմ Շանթ ՀԸ, շնորհակալ եմ.........Կարոտելու եմ... Ես ձեզ շատ եմ սիրում...»։

272550433_1654825474962725_3624223388867867040_n.jpg (92 KB)

Օրեր հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Իմը սեւն է... Դիպուկը, խրոխտը, համառը... Եվ միեւնույն ժամանակ ամենապարզն է իմը, որը մաքուր է նույնիսկ ձեր թվացյալ սպիտակից...»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։



© NEWS.am STYLE