Ինչպես սովորել նորաձեւ ու գեղեցիկ համադրել պրինտով հագուստը (ֆոտո)

16:14   6 փետրվարի, 2022

Եթե Դուք նոր եք սովորում համադրել տարբեր պրինտով հագուստ, ապա այս կանոնները կօգնեն Ձեզ ստեղծել ներդաշնակ կերպարներ։ Որպեսզի հանդերձանքը ամբողջական եւ ծանրաբեռնված չլինի, օգտագործեք նմանության սկզբունքը։ Եկեք մանրամասն դիտարկենք, թե ինչպես է այն աշխատում:

Համադրեք գույնը

e00fc2135cc54bb580748c4d92c09fc5_cropped_666x1006.jpg (174 KB)

Դուք կարող եք համատեղել բոլորովին տարբեր պրինտերը, լինի դա վանդակավոր, պուտավոր կամ գծավոր, կարեւրը, որպեսզի դրանք գունային գամմայով նման լինեն։ Գույնը կօգնի միմյանց կապել տարբեր պատկերներ եւ հասնել կերպարի ներդաշնակության։

Մասշտաբայնություն

b40e9b533191fbc3a99822e390451d1e_cropped_666x1006.jpg (137 KB)

Երկրորդ մեթոդը․ համատեղեք տարբեր չափերի, բայց նույն պրինտը։ Օրինակ, բարակ գծերը եւ լայները, մեծ վանդակը փոքրի հետ։ Տրամաբանությունը հասկացաք։ Շեշտադրումները սխալ դասավորելով՝ ռիսկի եք ենթարկում օպտիկական պատրանք ստեղծել եւ արդյունքում խեղաթյուրել համամասնությունները։

«Հարազատ» պրինտներ

b3b20b72fcd06fc9c9ca78688c5662b8_cropped_666x1006.jpg (144 KB)

Համադրեք միեւնույն խմբի տարբեր պրինտեր։ Օրինակ, տարբեր տեսակի վանդակներ կամ, եթե ցանկանում եք կերպարին կենդանական նոտաներ հաղորդել, ապա դրանք կարող են լինել զեբր+վագր։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE