«Հմայիչ հայուհի». Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը

11:41   4 փետրվարի, 2022

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

271813630_219731223696117_330472908063450995_n.jpg (75 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանն արձակել է մազերն ու ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Դասական»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Լուիզան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Հմայիչ հայուհի»։

272392550_963975214552934_6105503316944486389_n.jpg (78 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը վառ կերպարում էր՝ կարմիր զգեստ, արտահայտիչ դիմահարդարում։ «Մեկ օր բացում ես աչքերդ ու հասկանում՝ երազանք տանող ճանապարհը շատ դժվար ու խոչընդոտներով լի է եղել, բայց դու հասել ես երազանքի իրականացմանը. հասել ես, որովհետև քո կողքին եղել են մարդիկ, ովքեր քեզ հավատացել ու հավատացրել են, որ շատ քիչ ճանապարհ է մնացել»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE