«Հաճելի, նուրբ». Յուլյա Ֆինկի ձմեռային լուքը

19:49   4 փետրվարի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

272198662_246458700872167_3268702485148533498_n.jpg (249 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ բլուզ է կրում, մուգ գույնի վերարկու։ Յուլյա Ֆինկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։ Հետեւորդները գնահատել են հրապարակումն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Հաճելի, նուրբ»։

271168862_1245122542635929_8813394221414723903_n(1).jpg (198 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ Արտյոմ Կարապետյանի եւ իրենց որդիների հետ։ «Մեծ ու լուսավոր սպասումներով, հավատանք, որ լինի ու....կլինի! Շնորհավոր 2022», - հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE