20:49 4 փետրվարի, 2022Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային լուքը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Զարուհի Բաբայանը սեւ տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր բլուզի հետ։ Երգչուհին սեւ փետրաբաճկոն է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուաները՝ գլխարկ, կարմիր պայուսակ։ «Կան գույներ եւ համադրություններ, որոնց անդավաճան հետեւում եւ սիրում են բոլորը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, կապույտ վերարկու։ Երգչուհին այն համադրել էր երկարաճիտների ու կանաչ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջական էր դարձրել գլխարկը։ «Տրամադրության գույնը՝ եթերային կապույտ»,- մեկնաբանություններում գրել էր նա։