Իրականում ի՞նչ են ցանկանում տղամարդիկ

23:06   1 նոյեմբերի, 2013

Ինչպիսի՞ն է իսկական տղամարդու կյանքի կատարյալ ուղեկիցը: 32 տղամարդու շրջանում NEWS.am STYLE-ի անցկացրած հարցումը բացահայտել է, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց երազանքի աղջկան:

Երբեմն մենք խորապես սխալվում ենք տղամարդու համար կատարյալ թվացող կնոջ մասին պատկերացումներում: Ամեն դեպքում, ի՞նչ են մեզանից սպասում ուժեղ սեռի ներկայացուցիչները:

Եվ այսպես, կինը պարտավոր է.

1. տղամարդուն հնարավորություն տալ ապշեցնել խոհարարական ունակություններով;

2. իրերի հանդեպ սեփական տեսակետն ունենալ, որպեսզի տղամարդու հետ վիճաբանության ընթացքում բացահայտվի իրականությունը;

3. փորձել հասկանալ տղամարդուն, եթե անգամ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես այդ դուք էինք պատկերացնում;

4. բաց լինել արկածների եւ նոր փորձի համար;

5. ընդունել ձեր միջեւ գոյություն ունեցող սովորույթների, հետաքրքրությունների տարբերությունները;

6. վստահել տղամարդուն եւ առանց պատճառի չխանդել;

7. կամքի ուժ ցուցադրել՝ պատվով ընդունելով սխալներն ու կյանքի անհաջողությունները;

8. մտերմանալ տղամարդու ընկերների հետ;

9. կարողանալ ինտելեկտուալ զրույց վարել;

10. աջակցել տղամարդուն իր բոլոր գործերում, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում ձեր շահերին:

Թանկագի՛ն աղջիկներ, ղեկավարվեք այս սկզբունքներով: Այդ կերպ կհասնեք ձեր ուզածին:



© NEWS.am STYLE