«Ամեն ինչ թողնենք, ինչպես կա՞»․ VARDA-ն՝ շիկահերի կերպարում

22:45   4 փետրվարի, 2022

Պարուհի VARDA-ն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում շիկահերի կերպարում է։

259130165_993405498201391_4177615089244807001_n.jpg (146 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պարուհին զոլավոր զգեստ է կրում։ VARDA-ն կարճ, շեկ մազերով է։ Բնական շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Երբ բաց կողմ ես անցել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչն է ինձ ավելի շատ սազում՝ բաց գույնի մազերը, թե՞ բաց գույնի աչքերը։ Թե ամեն ինչ թողնենք, ինչպես կա»,- մեկնաբանություններում գրել է նա։  

262585308_452801289838911_4696878374791929415_n.jpg (239 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում պարուհին սպիտակ զգեստ էր կրում։ VARDA-ն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ ականջօղերը։ VARDA-ն լուսանկարը էին մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Շատ գեղեցիկ հայուհի»։



© NEWS.am STYLE