Ելենա Բլինովսկայայի դեմ դատական հայց են ներկայացրել երկու միլիոն ռուբլի արժեքով ժամացույցի պատճառով

20:12   4 փետրվարի, 2022

«Ցանկությունների մարաթոնի» հեղինակ Ելենա Բլինովսկայայի դեմ դատական հայց են ներկայացրել լյուքս դասի ապրանքանիշի ժամացույցի համար վճարելուց հրաժարվելու պատճառով, հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը։

Հայցը ներկայացվել է Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարան։ Տղամարդկանց ժամացույցներ վաճառող Ալեքսեյ Պոտեխինը դատարանի միջոցով պահանջում է իրեն վերադարձնել ավելի քան 1,8 միլիոն ռուբլի։ Հայցվորի խոսքով՝ Բլինովսկաան իրենից գնել է Audemars Piguet ժամացույցը, որի արժեքը կազմում է 2 միլիոն ռուբլի, ակայն միայն 100 հազար ռուբլու չափով գրավ է վճարել։

Խաբված վաճառողը մտադիր է բլոգերից ստանալ մնացած 1 835 000 ռուբլին։



© NEWS.am STYLE