Մահացել է «Մարդը Կապուցինների ծառուղուց» ֆիլմի սցենարիստ Էդուարդ Ակոպովը

16:19   4 փետրվարի, 2022

76 տարեկանում մահացել է «Մարդը Կապուցինների ծառուղուց» ֆիլմի սցենարիստ Էդուարդ Ակոպովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությանը։

Ակոպովը սցենար է գրել ավելի քան 30 ֆիլմի համար, այդ թվում «Մարդը Կապուցինների ծառուղուց» եւ «Կիրակնօրյա հայրիկ» ժապավենների համար։

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Ակոպովի մտերիմները հայտնել են, որ մահվան պատճառ է դարձել ինֆարկտը, որը COVID-19-ի բարդություն է։



© NEWS.am STYLE