15:39 5 փետրվարի, 2022Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Արմինկան կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Երգչուհին, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Միշտ էլեգանտ ու անկրկնելի»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Արմինկան սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Միշտ գեղեցիկ»։